Վիտամին D–ի դեֆիցիտի կանխարգելման խորհուրդներ - Pavel Mazmanyan | MD, PhD, Neonatologyst
447
post-template-default,single,single-post,postid-447,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,qode_grid_1300,side_area_uncovered_from_content,qode-content-sidebar-responsive,qode-theme-ver-15.0,qode-theme-bridge,disabled_footer_top,disabled_footer_bottom,wpb-js-composer js-comp-ver-5.4.7,vc_responsive

Վիտամին D–ի դեֆիցիտի կանխարգելման խորհուրդներ

  • Ռախիտի և վիտամին D–ի անբավարարությունը կանխարգելելու համար, բոլոր երեխաներին խորհուրդ է տրվում ամեն օր ընդունել 400 միջազգային միավորից (ՄՄ) ոչ պակաս վիտամին D:
  • Ավելի մեծ հասակի երեխաները և դեռահասները պետք է օրական ստանան 600 (ՄՄ) վիտամին D:
  • Այն երեխաները, ովքեր կերակրվում են բացառապես կրծքի կաթով կամ օրական 1 լիտրից քիչ արհեստական կաթնախառնուրդով, կյանքի առաջին օրերից սկսած մինչև 12 ամսականը պետք է օրական ստանան 400 ՄՄ վիտամին D:
  • Որոշ անհաս և քրոնիկական հիվանդություններ ունեցող երեխաներին կարող է անհրաժեշտ լինել օրական մինչև 1000 ՄՄ վիտամին D:
  • Վիտամին D–ն սինթեսզվում է նաև մաշկում՝ լույսի ուլտրամանուշակագույն սպեկտրի ազդեցության տակ: Սակայն, մաշկին իրապես հասնող ուլտրամանուշակագույն ճառագայթների չափաբաժնի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, որոնց թվին են դասվում՝ աշխարհագրական լայնությունը, օրվա և տարվա ժամանակահատվածը, ամպամածությունը և օդի աղտոտվածությունը: Այսպիսով, արևի ազդեցության անկանխատեսելիության, դրա դոզավորման անհնարինության և մաշկի քաղցկեղի զարգացման վտանգի հետ կապված, սննդի հետ վիտամին D–ի օգտագործումը համարվում է ամենահուսալի միջոցը:
  • Արյան շիճուկում 25-հիդրօքսի-խոլեկալցիֆերոլի (25-hydroxyvitamin D (25OHD))  խտությունը ներկա պահին համարվում է ամենաունիվերսալ և տեղեկատվական լաբորատոր ցուցանիշը:  
  • Վիտամին D-ի դեֆիցիտ է համարվում, երբ արյան շիճուկում 25-հիդրօքսի-խոլեկալցիֆերոլի (25OHD) մակարդակը կազմում է 12 նանոգրամ/միլիլիտր (նգ/մլ) (30 նանոմոլ/լիտր [նմոլ/լ]), իսկ անբավարարություն է համարվում 12-20 նգ/մլ-ը (30-50 նմոլ/լ)
  • Ամեն դեպքում, առողջ երեխաներին խորհուրդ չի տրվում ռուտին որոշել 25-հիդրօքսի-խոլեկալցիֆերոլի (25OHD) մակարդակը: Վերջինիս մակարդակի մշտադիտարկումը կարող է ցուցված լինել այն երեխաներին, ովքեր ունեն ոսկրերի հիվանդություն կամ այլ քրոնիկական հիվանդություններ (հատկապես մալաբսորբցիայով ընթացող) կամ օգտագործում են վիտամին D-ի սինթեզին խոչընդոտող դեղամիջողներ (օր.՝ հակացնցումային դեղեր): Վիտամին D-ի բարձր դեղաչափերի երկարատև կիրառումը նման երեխաների մի մասի մոտ կարող է դրական ազդեցություն ունենալ:
  • Հղիները պետք է ընդունեն օրական 600 ՄՄ Վիտամին D: Դա կապահովի մոր օրգանիզմում 25-հիդրօքսի-խոլեկալցիֆերոլի (25OHD) անհրաժեշտ մակարդակը, հատկապես վիտամին D-ի դեֆիցիտի ռիսկերի առկայության պարագայում: Նման մոտեցման դեպքում կկանխվի պորտալարային արյան մեջ հիմնային ֆոսֆատազի մակարդակի բարձրացումը, գաղթունի չափերի մեծացումը, նորածնային հիպոկալցեմիան, բնածին ռախիտը և կբարելավվի ատամների էմալի ձևավորումը:
  • Կերակրող մայրերը պետք է համոզված լինեն, որ սեփական, բայց ոչ նորածնի կարիքների համար, պահպանում են վիտամին D-ի սննդակարգի խորհուրդները:
  • Կերակրող մայրերը չպետք է ընդունեն վիտամին D-ի բարձր դեղաչափեր, որպես իրենց երեխայի համար լրացուցիչ վիտամինի աղբյուր:
  • Հաճախ կարելի է հանդիպել ռախիտի կանխարգելմանը ուղղված սխալ խորհուրդների: Օրինակ՝ որոշ բժիշկներ ուշ են նշանակում վիտամին D-ն, չեն նշանակում ամռանը ծնված, փակված կամ փոքր գաղթունով նորածիններին: Այս բոլորը սխալ մոտեցումներ են:
  • Իմ կողմից վերը նշված խորհուրդները հիմնված են վերջերս թողարկված միջազգային խորհուրդների վրա. Global Consensus Recommendations on Prevention and Management of Nutritional Rickets (Munns CF, et al. J Clin Endocrinol Metab. 2016;101:394-415, 10.1210/jc.2015-2175), որոշներն էլ հանդիսանում են Ամերիկյան Մանկաբույժների Ակադեմիայի խորհուրդներ. Pediatrics.2008;122:1142-1152, http://bit.ly/2kkdsjZ.

·         Հայաստանում ամենալայն տարածում ունեցող միջոցը Ակվադետրիմն® է (1 կաթիլը պարունակում է 500 ՄՄ խոլեկալցիֆերոլ)

aquadetrim
No Comments

Sorry, the comment form is closed at this time.