Ինչպե՞ս ճիշտ պատրաստել արհեստական կաթնախարնուրդ տան պայմաններում - Pavel Mazmanyan | MD, PhD, Neonatologyst
502
post-template-default,single,single-post,postid-502,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,qode_grid_1300,side_area_uncovered_from_content,qode-content-sidebar-responsive,qode-theme-ver-15.0,qode-theme-bridge,disabled_footer_top,disabled_footer_bottom,wpb-js-composer js-comp-ver-5.4.7,vc_responsive

Ինչպե՞ս ճիշտ պատրաստել արհեստական կաթնախարնուրդ տան պայմաններում

(Երեխաների սնուցման անվտանգ պատրաստման ԱՀԿ-ի խորհուրդները)

Կաթնախառնուրդները մանրէազերծ չեն։ Դրանք կարող են պարունակել ախտածին մանրէներ, որոնք ունակ են նորածինների մոտ առաջացնելու առողջական լուրջ խնդիրներ։ Հետևելով չոր կաթնախառնուրդների պահպանման և պատրաստման խորհուրդներին դուք կարող եք էականորեն իջեցնել հիվանդությունների առաջացման ռիսկը։

Այս հոդվածը պարունակում է տեղեկություն այն մասին, թե ինչպես անվտանգ պատրաստել չոր կաթնախառնուրդը երեխային շշով կերակրելու համար։

Ոչինչ չի կարող փոխարինել կրծքով սնուցմանը

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս առաջին վեց ամիսների ընթացքում կերակրել երեխաներին բացառապես կրծքով, որպեսզի ապահովվի երեխայի նորմալ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխվի հիվանդությունների առաջացման ռիսկը։ Երեխաները, որոնք չեն ստանում մայրական կաթ պահանջում են դրա ամբողջական փոխարինիչները ՝օրինակ կաթնախառնուրդներ։

Լվացում, ախտահանում, պահպանում

Մինչև օգտագործումը երեխաների կաթնախառնուրդների պատրաստման և կերակրման ամբողջ սպասքը (շշեր, ծծակներ, կափարիչներ և այլն) անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ և ախտահանել։ Սպասքի լվացման և ախտահանման ժամանակ ոչնչանում են ախտածին մանրէները, այսպիսով կանխվում է դրանց բազմացումը պատրաստվող մանկական սնունդում։

Սպասքի լվացում

Քայլ 1. Լվացեք Ձեր ձեռքերը օճառով և չորացրեք մաքուր սրբիչով։

Print

Քայլ 2. Տաք ջրով և օճառով մանրակրկիտ լվացեք ամբողջ սպասքը, որը դուք պատրաստվում եք օգտագործել։ Օգտագործեք հատուկ մաքուր խոզանակ, որպեսզի ներսից և դրսից մանրակրկիտ լվանաք ծծակները։

Print

Քայլ 3. Մանրակրկիտ մաքրաջրեք սպասքը։

Ախտահանում

Երեխաների լվացված սպասքի ախտահանումը կարելի է կատարել տարբեր ձևերով՝ օգտագործելով պատրաստի ախտահանիչ (ուշադիր ծանոթանալով արտադրողի հրահանգներին)

Print

կամ եռացնելով փակ կաթսայի մեջ։

Քալ 1. Լցրեք մեծ կաթսան ջրով

Print

Քայլ 2. Դրեք լվացված սպասքը ջրով լցված կաթսայի մեջ։ Սպասքը պետք է ամբողջությամբ ծածկված լինի ջրով և նրա մեջ չպետք է լինեն ջրի պղպջակներ։

Print

Քայլ 3. Ծածկեք կաթսան կափարիչով և հասցրեք ջուրը եռման աստիճանի։

013

Քայլ4. Մի հանեք ախտահանված սպասքը կաթսայից մինչև կաթնախառնուրդ պատրաստելը։

012

Պահպանումը

Մինչև ախտահանված սպասքի օգտագործումը մանրակրկիտ լվացեք ձեռքերը և չորացրեք։ Ախտահանիչից կամ կաթսայից հանեք սպասքը ախտահանված հատուկ պինցետների օգնությամբ։ Եթե դուք մինչև օգտագործելը նախապես հանում եք ախտահանված սպասքը, ապա այն պահեք մաքուր, փակ տեղում։ Շշերի և ծծակների ներքին մակերեսների աղտոտումը կանխելու համար պետք է պահել շշերը փակ վիճակում։

Ինչպե՞ս ճիշտ պատրաստել կաթնախառնուրդ շշով կերակրման համար

Քայլ 1. Մանրակրկիտ լվացեք և ախտահանեք այն մակերեսը, որտեղ պետք է պատրաստվի մանկական սնունդը։

011

Քայլ 2. Լվացեք ձեռքերը օճառով և ջորացրեք մաքուր կամ մեկանգամյա օգտագործման սրբիչով։

010

Քայլ 3. Եռացրեք անհրաժեշտ քանակությամբ մաքուր ջուր։ Եթե ջրի եռացման համար օգտագործում եք էլեկտրական թեյնիկ, ապա սպասեք մինչև այն կանջատվի ինքնուրույն։ Եթե եռացնում եք կաթսայով՝ թողեք, որ ջուրը լավ եռա։

09

Քայլ 4. Կարդացեք մանկական սննդի տուփի վրայի հրահանգները, որպեսզի ընտրեք ջրի և չոր փոշու ճիշտ քանակությունը։ Չի կարելի փոխել տուփի վրայի գրված չափաբաժինը, քանի որ դա կարող է երեխայի մոտ հանգեցնել առողջական խնդիրների առաջացմանը։

08

Քայլ 5. Զգուշորեն, որպեսզի չայրվեք, եռացրած ջրի անհրաժեշտ քանակը լցրեք մաքուր ախտահանված շշի մեջ։ Ջրի ջերմաստիճանը չպետք է լինի ցածր 70ºC-ից, այդ պատճառով ջուրը եռացնելուց հետո չպետք է անցի 30 րոպեից ավել։

07

Քայլ 6. Լցրեք չոր փոշու անհրաժեշտ քանակը ջրով լցված շշի մեջ։

06

Քայլ 7. Լավ խառնեք կաթնախառնուրդը զգուշորեն շրջելով և թափահարելով այն։

05

Քայլ 8. Սառեցրեք պատրաստված խառնուրդը պահելով շիշը սառը ջրի տակ կամ սառը (սառցե) ջրով լցված թասի մեջ։ Հետևեք, որ սառը ջուրը չլցվի պատրաստված խառնուրդի մեջ, դրա համար ջրի ծավալը պետք է լինի շշի կափարիչից ցածր։

04

Քայլ 9. Չորացրեք շիշը սրբիչով կամ անձեռոցիկով։

Քայլ 10. Ստուգեք կաթնախառնուրդի ջերմաստիճանը կաթեցնելով այն դաստակի ներքին մակերեսին։ Կաթնախառնուրդը չպետք է լինի շատ տաք, այն պետք է սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանը։ Եթե կաթնախառնուրդը դեռ շատ տաք է, այն նորից պետք է սառեցնել։

03

Քայլ 11. Կերակրեք երեխային։

Քայլ 12. Կաթնախառնուրդը պետք է թափել, եթե այն չի օգտագործվել 2 ժամվա ընթացքում։

02

Կարելի՞ է արդյոք կաթնախառնուրդը պահել շշի մեջ հետագա օգտագործման համար

Խորհուրդ է տրվում  երեխային կերակրել թարմ պատրաստված կաթնախառնուրդով։ Արհեստական կաթնախառնուրդը, մանավանդ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, հանդիսանում է ախտածին մանրէների բազմացման համար գերազանց միջավայր։ Եթե Ձեզ անհրաժեշտ է պատրաստել կաթնախառնուրդի մեծ քանակություն, օգտագործեք ոչ մեծ տարա, իսկ առանձին շշերը արագ լցրեք խառնուրդով և պահեք սառնարանում (ջերմաստիճանը չպետք է գերազանցի 5ºC-ը)։ Խառնուրդը չպետք է պահել սառնարանում ավելի քան 24 ժամ։

01

Ուշադրություն, եթե դուք չունեք սառնարան,ապա  կաթնախառնուրդը չի կարելի պատրաստել նախօրոք։ Միշտ կերակրեք երեխային թարմ պատրաստված խառնուրդով։ 

Ինչպես ճիշտ տաքացնել կաթնախառնուրդը

  • Կերակրումից առաջ հանեք պատրաստված կաթնախառնուրդով շիշը սառնարանից։
  • Տաքացրեք խառնուրդը, ընդ որում տաքացման ժամանակը չպետք է գերազանգի 15 րոպեն։ Պատրաստված կաթնախառնուրդը կերակրումից առաջ տաքացրեք ընկղմելով այն տաք ջրի մեջ, որի մակարդակը չի գերազանցում շշի եզրերը։ Որպեսզի խառնուրդը տաքանա հավասարաչափ, պարբերաբար այն պետք է թափահարել։
  • Ստուգեք խառնուրդի ջերմաստիճանը, որի համար մի կաթիլ կաթեցրեք դաստակի ներքին մակերեսին։ Խառնուրդը չպետք է լինի ոչ շատ տաք, այն պետք է սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանը։
  • Չօգտագործված կաթնախառնուրդը կերարումից երկու ժամ հետո պետք է թափել ։

Ուշադրություն՝ մանկական կաթնախառնուրդի տաքացման համար չի կարելի օգտագործել միկրոալիքային վառարան։ Միկրոալիքային վառարանում մթերքը տաքանում է անհավասարաչափ, այդ պատճառով, կաթնախառնուրդը կարող է լինել շատ տաք և այրել փոքրիկի բերանը։

Կարելի՞ է արդյոք զբոսանքի կամ ճանապարհորդության ժամանակ վերցնել նախօրոք պատրաստված կաթնախառնուրդը

Այո։ Իհարկե չմոռանալով նախօրոք սառեցնել խառնուրդը և զբոսանքի կամ ճանապարհորդության ընթացում պահել այն սառը տեղում, ինչը կարող է կանխել կամ դանդաղեցնել ախտածին մանրէների բազմացումը։

  • Պատրաստեք կաթնախառնուրդը սովորական ձևով, արագ սառեցրեք այն և դրեք սառնարանի մեջ (ջերմաստիճանը ոչ բարձր քան 5ºC-ը)։
  • Հանեք խառնուրդը դուրս գալուց անմիջապես առաջ և դրեք հատուկ սառնարան- պայուսակի մեջ։
  • Տեղ հասնելուն պես դուք կարող եք շարունակել պահել այն սառնարանում կամ տաքացնել և կերակրել երեխային։

Եթե ճամփորդությունը կամ զբոսանքը տևում են երկու ժամից ավել, Ձեր մոտ կարող է չստացվել կաթնախառնուրդը պահել սառը վիճակում։ Այդ դեպքում կերակրման համար պետք է պատրաստել թարմ խառնուրդ։ Վերցրեք Ձեզ հետ չոր փոշու անհրաժեշտ քանակությունը մաքուր ախտահանված տարայով և պատրաստեք խառնուրդը եռացրած ջրով (ջրի ջերմաստիճանը չպետք է լինի գածր 70ºC-ից)։

Ինչպե՞ս վարվել, եթե չկա ջուրը եռացնելու հնարավորություն

Չոր կաթնախառնուրդի պատրաստման համար անհրաժեշտ է օգտագործել եռացրած ջուր, որի ջերմաստիճանը իջեցված է մինչև 70ºC- ը։

  • Եթե Դուք չեք կարող եռացնել ջուրը, ապա օգտագործեք հեղուկ կաթնախառնուրդներ։
  • Բացի դրանից կարող եք կաթնախառնուրդի պատրաստման համար օգտագործել սենյակային ջերմաստիճանի մաքուր թարմ ջուր, չմոռանալով այն, որ խառնուրդը պետք է օգտագործել անմիջապես, իսկ մնացորդը՝ թափել։
  •  Կաթնախառնուրդները, որոնք պատրաստվել են 70ºC- ից ցածր ջերմասաստիճանի ջրով, պահելու ենթակա չեն։
  • Կաթնախառնուրդը, որը չի օգտագործվել կերակրումից հետո երկու ժամվա ենթացքում, անհրաժեշտ է թափել։
No Comments

Sorry, the comment form is closed at this time.