Իմ մասին - Pavel Mazmanyan | MD, PhD, Neonatologyst
84
page-template-default,page,page-id-84,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,qode_grid_1300,side_area_uncovered_from_content,qode-content-sidebar-responsive,qode-theme-ver-15.0,qode-theme-bridge,disabled_footer_top,disabled_footer_bottom,wpb-js-composer js-comp-ver-5.4.7,vc_responsive

Իմ մասին

Նորածինների բուժմամբ զբաղվում եմ ավելի քան 25 տարի:

1994 թվականին “Albany Medical Center”-ում (ԱՄՆ) անցել եմ մասնագիտացում նեոնատոլոգիայի ոլորտում:

2002  թվականին “Imperial College London”-ում (Մեծ Բրիտանիա) սովորել եմ նեոնատալ ինտենսիվ թերապիա և ներգրավված եմ եղել գիտական գործունեության մեջ:

Բազմիցս վերապատրաստվել եմ եվրոպական առաջատար կլինիկաներում: Ունեմ ուլտրաձայնային ախտորոշման մասնագետի որակավորում: Գլխավորում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նեոնատոլոգիայի ամբիոնը:

Վերջին 19 տարիներին ղեկավարել եմ ՄՄԱՊԳՀԿ-ի (Մարգարյան ծննդատուն) նորածնային բաժանմունքը:

2018 թվականի դեկտեմբեր ամսից հանդիսանում եմ “Էրեբունի” բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային ծառայության ղեկավար: