Երեխայի կերակրման խորհուրդներ - Pavel Mazmanyan | MD, PhD, Neonatologyst
443
post-template-default,single,single-post,postid-443,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,qode_grid_1300,side_area_uncovered_from_content,qode-content-sidebar-responsive,qode-theme-ver-15.0,qode-theme-bridge,disabled_footer_top,disabled_footer_bottom,wpb-js-composer js-comp-ver-5.4.7,vc_responsive

Երեխայի կերակրման խորհուրդներ

0-6 ամսական երեխաներ

  • Մինչև 6 ամսականը կերակրեք երեխային բացառապես կրծքի կաթով:
  • Երեխային կերակրեք ըստ պահանջի՝ այնքան հաճախ, որքան նա ցանկանում է: Օրական 8 անգամից ոչ պակաս, չանտեսելով գիշերային կերակրումները:
  • Կերակրեք կրծքով, երբ երեխան դրսևորում է քաղցած վարքագիծ. անհանգիստ է, ծծում է մատները, կամ շարժում է շրթունքները:
  • Յուրաքանչյուր կերակրում կազմակերպեք այնպես, որ երեխան լիովին դատարկի մի կուրծքը, այնուհետև առաջարկեք մյուսը:
  • Մի տվեք երեխային այլ սնունդ կամ հեղուկներ: Կրծքի կաթը հագեցնում է և՛ ծարավը, և՛ քաղցը:
weaning

6 ամսականից 1 տարեկան

  • Երեխային կերակրեք այնքան հաճախ, որքան նա ցանկանում է:
  • 6 ամսական հասակում, հավելյալ սնուցման մեկնարկի համար, առաջարկեք երեխային այլ սննդի փոքր չափաքանակներ: Երեխայի սնման օրաբաժնի մեջ միանվագ ավելացրեք մեկական մթերք: Նախքան նոր սննդատեսակ տալը, սպասեք մի քանի օր, համոզվելու համար, որ երեխան հեշտությամբ է յուրացրել նախորդը:
  • Տվեք նրան հիմնական խմբի սննդատեսակներ, ինչպես նաև կենդանական ծագման տարբեր մթերքներ և սննդարար այլ կերակուրներ:
  • Երեխայի մեծանալուն զուգընթաց, ավելացրեք հավելյալ սննդի քանակը, շարունակելով հաճախակի կերակրել կրծքով:

6-8 ամսական

  • Այս տարիքում, օրական 2-3 անգամ առաջարկեք երեխային 2-3 ճաշի գդալ (15 մլ ծավալ ունեցող գդալ) խիտ շիլա կամ լավ տրորած սննդատեսակներ: Աստիճանաբար ավելացրեք հավելյալ սննդի քանակը մինչև բաժակի ½-ի չափով (250 մլ ծավալ ունեցող բաժակ): Արդեն 8 ամսականին մոտ, երեխային տվեք ծամելու համար դյուրին սննդի փոքր կտորներ: Ցանկալի է, որ երեխան մատներով պահի դրանք: Թույլ տվեք երեխային ինքնուրույն ուտելու փորձեր կատարել, բայց նաև օգնեք նրան: Մի տվեք երեխային այնպիսի սննդատեսակներ, որոնք կարող են անցնել շնչուղիները (ընկույզ, խաղող, հում գազար): Կախված երեխայի ախորժակից, հիմնական կերակրման արանքում տվեք 1-2 միջանկյալ ուտեստ:

9-11 ամսական

Այս տարիքում տրվող սնունդը պետք է լինի մանրացված և տրորված: Նաև տվեք այնպիսի սնունդ, որը երեխան կարող է վերցնել ձեռքերով: 9-11 ամսականում տրվող  սննդի քանակը պետք է կազմի բաժակի մոտ ½ -ը, օրական 3-4 անգամ, ինչպես նաև ախորժակից կախված, հիմնական կերակրման արանքում տվեք 1-2 միջանկյալ ուտեստ:

  • Կերակրեք երեխային իր համար նախատեսված մանկական ճաշի ամանից:
  • Համբերատար օգնեք երեխային ուտել: Քնքշորեն խոսեք նրա հետ, նայեք նրա աչքերի մեջ, ակտիվորեն խրախուսեք նրան, բայց մի ստիպեք:
  • Եթե սնվելու ընթացքում երեխան կորցնում է հետաքրքրությունը, մի կողմ տարեք այն ամենը, ինչը շեղում է նրա ուշադրությունը և փորձեք հետաքրքրել նրան սննդով:
  • 6 ամսականից հետո երեխաների ջրի պահանջը ավելանում է, անգամ եթե նրանք անհրաժեշտ քանակով կաթ են ստանում: Հասկանալու համար, արդյոք Ձեր երեխան սննդի ընդունումից հետո ջրի կարիք ունի թէ ոչ, առաջարկեք նրան ջուր (եռացրեք և հասցրեք սենյակային ջերմաստիճանի):

1-2 տարեկան

  • Կերակրեք երեխային կրծքով մինչև 2 տարեկանը և ավել, այնքան հաճախ, որքան նա ցանկանում է:
  • Շարունակեք տալ երեխային սննդարար կերակուրներ, օրական 3-4 անգամ: Անհրաժեշտության դեպքում սնունդը պետք է լինի տրորված կամ կտրատված, իսկ չափաբաժինը պետք է համապատասխանի բաժակի ¾-ից մինչև 1 լիքը բաժակին: Կախված երեխայի ախորժակից, հիմնական կերակրման արանքում տվեք 1-2 միջանկյալ ուտեստ:
  • Սննդի ամեն ընդունման ժամանակ, երեխան պետք է ստանա հիմնական խմբի սննդատեսակներ, ինչպես նաև տարատեսակ սննդարար կերակուրներ:
  • Կերակրեք երեխային իր համար նախատեսված մանկական ճաշի ամանից և շարունակեք ակտիվորեն օգնել նրան:

Երեխայի սնուցման մասին առավել մանրամասն տեղեկություն Դուք կարող եք ստանալ ներբեռնելով UNICEF-ի պատրաստած գիրքը կամ դիտելով «Հավելյալ սնունդ և երեխայի զարգացում» տեսանյութը :

No Comments

Sorry, the comment form is closed at this time.