Ողջու՜յն
Ուրախ եմ Ձեզ ողջունել իմ անձնական կայքում, որը նախատեսված է իմ փոքրիկ պացիենտների ծնողների համար: Այստեղ Դուք կգտնեք նորածնային խնամքի և տարիքային առանձնահատկությունների մասին օգտակար տեղեկություններ: Ես պատրաստ եմ պատասխանել Ձեզ հուզող հարցերին, իսկ ցանկության դեպքում կարող եք գրանցվել ընդունելության համար:
Իմ գործունեությունը իր մեջ ներառում է նորածինների վարում հետծննդյան, նորածնային ինտենսիվ թերապիայի և հատուկ խնամքի բաժանմունքներում, ինչպես նաև դուրսգրումից հետո նորածինների հետագա հսկողություն և խորհրդատվություն: Անցկացնում եմ նաև գլխուղեղի և այլ օրգան-համակարգերի ուլտրաձայնային հետազոտություն ։